PRS SE Custom 22
PRS SE Custom 22-ն ավանդական Custom կառուցվածքին հաղորդում է ավելի վինտաժային տեմբր ու զգացողություն։ Ընդգծված միջին տիրույթն ու հստակությունը ստեղծում են քաղցր, հագեցած հիմք, որը հեշտ տեղ է գտնում խմբի կամ ձայնագրության միքսում։ Ինչպես 24-լադանոց տարբերակը, SE Custom 22-ն ունի թխկու վերին շերտ, մահագոնիից հիմք և 25″ մենզուրա։ Երկու համբաքերներին միացված են ձայնի ուժգնության ու տեմբրի կարգավորիչներ և եռադիր անջատիչ։ Տրեմոլոն PRS-ի մշակումն է։ 22 լադին սովոր կիթառահարների համար սա հուսալի ու բազմակողմանի ընտրություն է։



