PRS SE Custom 24 Exotic Top Ziricote
Այս մոդելն առանձնանում է մի շարք դեկորատիվ մանրամասներով։ Առաջինը նկատվում է զիրիկոտե փայտի բնական շպոնով վերնաշերտը։ Նրա գեղեցիկ երկայնական ուղիղ նախշը պարզ ընդգծվում է կորպուսի սպիտակ երիզով։ Գործիքի մյուս մասերում բարձրորակ կարմրափայտի, թխկու և վարդափայտի ծանոթ համադրությունը պահպանում է այս մոդելին բնորոշ զգացողությունն ու տեմբրը։

Բարձրակարգ բաղադրիչներ
SE Custom 24-ի ուրվաձև մշակված կարմրափայտի կորպուսը հավասարակշռում է հարուստ միջիններն ու վերին հաճախականությունների հստակությունը, իսկ զիրիկոտեի գեղեցիկ շպոնը գրավիչ տեսք է տալիս։ PRS-ի մշակած կամրջային ու կոթի համբաքերների հետ միասին այն տալիս է խիտ, երկար հնչող տեմբրեր։ Տեմբրի կարգավորիչը վեր քաշելիս հասանելի են դառնում զանգակաձև զնգուն միակոճ հնչողությունները։ Թխկու կոթի լայն ու բարակ պրոֆիլը հարմար է արագ ու թեթև նվագի համար։
PRS-ի մշակած 85/15 «S» համբաքերներ
Այս SE Custom 24-ի երկու համբաքերները Փոլ Ռիդ Սմիթի մշակած 85/15 «S» մոդելներն են։ PRS-ի սկզբնական համբաքերների այս զարգացումը նախատեսված է լավ հնչելու թե՛ լրիվ համբաքերային, թե՛ միակոճ ռեժիմում։ Ելքային մակարդակը բավական է ուժեղացուցիչը հագեցնելու համար, սակայն անհրաժեշտության դեպքում հնչողությունը մնում է հստակ ու մանրամասն։ SE-ի այս համբաքերների տեմբրը մոտ է Մերիլենդի PRS գործարանի հոծ կորպուսով էլեկտրակիթառներում կիրառվող ամերիկյան տարբերակներին։



