PRS SE Custom 24 Whale Blue
Paul Reed Smith SE Custom 24 ամբողջական իրանով էլեկտրակիթառը Custom շարքի հնչողությունը, նվագելու հարմարությունն ու գեղեցիկ տեսքը համադրում է բարձր որակի ու մատչելի գնի հետ։ Կարմրափայտե իրանն ու բարդու խայտաբղետ կոճղարմատից վերնամասը կրում են PRS-ի նախագծած լավ հնչողությամբ երկու 85/15 S համբաքեր։ Երեք մասից թխկե կոթն ունի Wide Thin լայն ու բարակ պրոֆիլ, իսկ պալիսանդրե մատնատախտակը զարդարված է դասական PRS թռչունների ներդիրներով։ Վերամշակված գլխիկին այժմ Փոլ Ռիդ Սմիթի ստորագրությունն է, որը լրացուցիչ հմայք է տալիս գործիքին։ Սա լիարժեք PRS է՝ շահավետ գնով։ SE Custom 24-ից հաճույք ստանալու համար պարտադիր չէ ռոք աստղ լինել։



