PRS SE Mark Holcomb SVN Holcomb Burst
PRS SE Mark Holcomb SVN-ը հասանելի տարբերակ է Մարկ Հոլքոմբի Periphery խմբին բնորոշ պրոգրեսիվ մետալի հնչողությանը մոտենալու համար։ Այս 7 լարով էլեկտրակիթառի ֆիրմային PRS անշարժ կամրջակն ու մատնատախտակի 20 դյույմանոց շառավիղը հարմար են տեխնիկապես բարդ նվագի համար և նպաստում են կայուն լարվածքին։ Էբենափայտե մատնատախտակով, 26,5 դյույմանոց մենզուրայով, թխկիից Wide Thin կոթն ուժ և հստակություն է հաղորդում իջեցված A (լյա) լարվածքով նվագվող ռիֆերին։ 24 լադերը հարմար են լայն օկտավային անցումների և սվիպային արպեջիոների համար։ Կոթի գլխիկի վրա Paul Reed Smith-ի ձեռագիր ոճի անվանագիրն է, իսկ մատնատախտակի վրա՝ ֆիրմային թռչնաձև ներդիրները։ Մարկի համար նախագծված երկու Seymour Duncan ձայնահաններն օգնում են նույնիսկ բարձր գեյնի դեպքում հստակ տարբերել առանձին նոտաները։

PRS SE Mark Holcomb SVN՝ հստակ, հզոր հնչողություն
Այս 7 լարով կիթառի հնչողության հիմքը Մարկ Հոլքոմբի անվանական Seymour Duncan Alpha և Omega պասիվ համբաքերներն են։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր դերը։ Կամրջակի Omega-ն տալիս է կենտրոնացված և ագրեսիվ ցածր ու միջին տիրույթ՝ պահպանելով բավական բարձր հաճախականություններ, որպեսզի նոտաները բարձր գեյնի դեպքում էլ հստակ լսվեն։ Կոթի մոտ տեղադրված Alpha-ն համադրում է հաստ ու ապակենման մաքուր տեմբրերը՝ հստակ փոխանցելով թե՛ մեդիատորի հարվածը, թե՛ ձախ ձեռքի ֆրազավորումը։ Push-pull տեմբրի կարգավորիչով հասանելի են նաև մեկ կոճով ձայնահանին բնորոշ հնչողություններ։
Արագ արձագանք
PRS SE Mark Holcomb SVN-ի կառուցվածքը թույլ է տալիս ձեռքն ազատ շարժել կոթի երկայնքով։ Թխկիից կոթի էբենափայտե մատնատախտակը հարթ է մատների տակ։ Նրա 20 դյույմանոց շառավիղը հարմար է լայն բենդերի և մի լարից մյուսին արագ անցումների համար։ PRS-ի Wide Thin պրոֆիլը բավական լեցուն է ձեռքում հարմար նստելու և միաժամանակ այնքան բարակ, որ հեշտ լինի արագ շարժվել լադերի վրայով։



