PRS SE Zach Myers Blue
SE Zach Myers-ը հագեցած է հնարավորություններով, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ երաժշտին։ Կարմրափայտե իրանն ունի ներքին խոռոչներ, թխկու վերնաշերտ, բոցանախշ թխկու երեսպատում և մեկ f-աձև ձայնանցք։ Դրանք կիթառին հաղորդում են հարթ միջին հաճախականություններ ու բնական, հնչեղ ներքին արձագանք։ Կիսախոռոչ իրանի ռեզոնանսը և կոթի ատլասափայլ մակերեսի սահուն զգացողությունը նկատելի են անմիջապես։ PRS SE Zach Myers անվանական մոդելի կոթն ունի 22 լադ և 24,5 դյույմ մենզուրա։ Այն հագեցած է PRS կարգավորվող stoptail կամրջակով, վինտաժային ոճի լարիչներով և PRS-ի նախագծած 245 «S» ձայնահաններով՝ ձայնի բարձրության երկու և տեմբրի երկու կարգավորիչներով ու եռադիր լծակավոր փոխարկիչով։ Ձայնահանները հաղորդում են հստակ բարձր ու հզոր ցածր հաճախականություններ և ընդհանուր առմամբ հուժկու, ագրեսիվ գրոհ՝ պահպանելով որոշակի քաղցրահնչություն։

Բազմապլատինային վաճառքներ գրանցած Shinedown ռոք խմբի սոլո կիթառահար Զաք Մայերսը տասնհինգ տարեկանում վերցրեց իր առաջին PRS Custom 22-ը, իսկ 2010-ին հայտարարեց իր առաջին SE անվանական մոդելի մասին։ Մայերսը թե՛ բեմում է նվագել PRS կիթառներով, թե՛ որպես կիթառային տեխնիկ աշխատել PRS օգտագործող մի քանի խմբերում։ Նա լավ գիտի, թե ինչ զգացողություն պետք է տա գործիքը նվագելիս և ինչպիսին պետք է լինի պատրաստման որակը։ Այդ մանրուքների շնորհիվ կրկին ստեղծվել է աչքի ընկնող կիթառ, որը հարմար է երաժշտին և դիմանում է ծանր օգտագործման։



