Rode NT1 KIT
NT1-ը RØDE-ի նորարարական կոնդենսատորային խոսափողն է՝ 1 դյույմանոց թաղանթով։ Թեև նրա կորպուսը շատ նման է NT1-A-ին, խոսափողն ամբողջությամբ նորովի է նախագծվել. միակ ընդհանուր բաղադրիչը պաշտպանիչ ցանցն է։ RØDE-ի ինժեներները համադրել են ավանդույթն ու նորարարությունը՝ սկսելով բոլորովին նոր պարկուճից։ HF6 ծածկանունով այս պարկուճը միավորում է գեղարվեստական նախագծումն ու արտադրության առաջադեմ եղանակները։ Այն հիշեցնում է անցյալի նշանավոր խոսափողների տեմբրը և միաժամանակ ունի բացառիկ ցածր աղմուկ։ Մանրամասն միջին հաճախականությունները, մետաքսե հարթությամբ բարձրերն ու տաք, կլորավուն բասն առանձնացնում են NT1-ն իր դասում։ RØDE-ն առաջին անգամ աշխարհում հենց փոխակերպիչն է խոսափողի ներսում կախել Rycote-ի առաջատար Lyre համակարգով՝ արտաքին տատանումները նվազագույնի հասցնելով պարկուճի մակարդակում։ Պարկուճը զուգակցված է բարձրակարգ էլեկտրոնիկայի հետ, որը նախագծվել է ստուդիական խոսափողների շրջանում աղմուկի ամենացածր մակարդակն ապահովելու համար։ NT1-ի սեփական աղմուկն ընդամենը 4,5 դԲԱ է։

Կորպուսը հաստոցով պատրաստվում է 6061 ալյումինից, այնուհետև նիկելապատվում՝ կոռոզիայից պաշտպանելու համար։ Վերջում RØDE-ի մշակած առաջադեմ էլեկտրաստատիկ եղանակով դրվում է ռազմական դասի դիմացկուն կերամիկական շերտ։ Այն ստեղծում է մաշվելու, քերծվածքների ու հետքերի նկատմամբ բարձր դիմադրություն։ NT1-ի հետ մատակարարվում է որակյալ SM6 առաձգական կախոցը, որը մեկուսացնում է արտաքին մեխանիկական ազդեցություններից և կանխում անցանկալի դղրդոցն ու թրթռումները։ Այն ունի հանվող փոփ-զտիչ՝ երկու առանցքով կարգավորմամբ և հեռադիտակային թևով՝ տարբեր դիրքերում կիրառելու համար։




