Rode Wireless GO II
Վերածնվել է աշխարհի ամենափոքր և առաջին իսկապես անլար խոսափողը։ Wireless GO II-ը գերփոքր ու բազմակողմանի անլար խոսափողային համակարգ է՝ երկալիք ընդունիչով և երկու հաղորդիչով։ Այն սկզբնական Wireless GO-ի յուրահատուկ կառուցվածքն ու պրոֆեսիոնալ ձայնի որակը համատեղում է արտոնագրման ներկայացված նորարարական տեխնոլոգիայի հետ՝ հարմար լինելով բովանդակության ստեղծման ամենատարբեր աշխատանքների համար։ Նրա հնարավորություններից են տեսախցիկների, շարժական սարքերի ու համակարգիչների համընդհանուր աջակցությունը, ընդլայնված աշխատանքային հեռավորությունը՝ 200 մ ուղիղ տեսանելիության պայմաններում, ավելի կայուն փոխանցումը, ներկառուցված ձայնագրումը և շատ այլ գործառույթներ։ Սա անլար ձայնի նոր սերունդ է։

RODE Connect
RODE Connect-ը փոդքաստների ձայնագրման և հեռարձակման անվճար ծրագիր է, որն այժմ համատեղելի է Wireless GO II-ի հետ։ Այն հեշտացնում է համակարգչով պրոֆեսիոնալ որակի ձայնով ձայնագրությունն ու հեռարձակումը։ RØDE Connect-ով երկու Wireless GO II համակարգի միջոցով մեկ համակարգչին կարելի է միացնել նույն վայրում ներկա մինչև չորս մասնակցի։ Պարզ ու հասկանալի միջերեսը մշակվել է RØDECaster Pro-ի օրինակով։
RODE Central
RODE Central-ը Wireless GO II-ի համար նախատեսված պարզ համակարգչային և բջջային հավելված է։ Այն թույլ է տալիս ամենուր փոխել սարքի կարգավորումները, ակտիվացնել ընդլայնված հնարավորությունները, օպտիմալացնել և արտահանել ձայնագրությունները (միայն համակարգչային տարբերակում), դիտել սարքի տվյալները և թարմացնել ներկառուցված ծրագրաշարը։ Ներբեռնեք անվճար՝ Wireless GO II-ի ամբողջ ներուժն օգտագործելու համար։



