Sennheiser HD 200 PRO
HD 200 PRO մոնիտորային ականջակալները ստուդիական հզոր հնչողություն են ապահովում որտեղ էլ լինեք։ Դրանցով կարող եք ձայնագրել ձեր ստեղծագործությունները, անաղմուկ պարապել կամ տանն ունկնդրել սիրելի երաժշտությունը։ Արտաքին աղմուկի թուլացումը թույլ է տալիս ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել աշխատանքի վրա։ Փափուկ ականջաբարձիկները հարմարավետ են երկար ստեղծագործական սեանսների ժամանակ՝ էլեկտրոնային դաշնամուրի, նոութբուքի կամ միքսերային վահանակի հետ։

Ձայնի հզոր և արտահայտիչ վերարտադրություն
HD 200 PRO-ի առաջին ունկնդրումը հիշվող է։ Բարձր լուծաչափով վերարտադրությունը ցույց է տալիս յուրաքանչյուր մանրուք և հավասարակշռության ամեն փոփոխություն։ Այս ականջակալներով կարող եք ստուգել ձեր աշխատանքը, միքսը կամ ակորդները։ Դրանք առաջարկում են իրենց գնային դասը գերազանցող պրոֆեսիոնալ մոնիթորինգ՝ արտահայտիչ դինամիկայով։ Միացրեք դրանք նոութբուքին, միքսերային վահանակին կամ էլեկտրական դաշնամուրին՝ ձեր աշխատանքային լսման հնարավորություններն ընդլայնելու համար։ Իհարկե, HD 200 PRO-ով կարող եք նաև ոգեշնչման համար լսել սիրելի երաժշտությունը։



