Sennheiser HD 400 PRO
HD 400 PRO-ն նախագծելիս նպատակ է դրվել հավաստի փոխանցել ամբողջ հաճախականային տիրույթը՝ հատկապես դրա ցածր հատվածը։ Անկյան տակ տեղադրված փոխակերպիչներն ապահովում են յուրահատուկ ստերեոպատկեր՝ վերարտադրելով միքսի տարածական հնչողությունը։ Այլ կերպ ասած՝ ելքում լսում եք այն, ինչ կա մուտքում։ Ձայնի վերլուծական վերարտադրությամբ HD 400 PRO էտալոնային ականջակալներն ամենօրյա աշխատանքի գործիք են։

Բաց ականջակալներ՝ բաց հնչողությամբ միքսի համար
Բաց ականջաբաժակները ձևավորում են լայն, թափանցիկ ձայնային բեմ՝ վերարտադրելով բարձրակարգ ձայնագրման ստուդիաների օպտիմալ լսման դիրքի տպավորությունը։ Սահմանափակ տարածությանը բնորոշ անցանկալի ձայնային երևույթները մնում են անցյալում։ Այս ստուդիական ականջակալները փոխանցում են ձայնը չեզոք և թափանցիկ՝ ստեղծելով լավ միքսի հիմքը։



