Sennheiser MK4
MK 4-ը պրոֆեսիոնալ ստուդիական ձայնագրության համար նախատեսված մեծ դիաֆրագմայով, արտաքին բևեռացմամբ կոնդենսատորային խոսափող է։ Մանրամասն ու որակյալ հնչողությունը, օգտագործման պարզությունը և գնի ու որակի շահեկան հարաբերակցությունը այն հարմար են դարձնում թե՛ փոքր պրոֆեսիոնալ ստուդիաների, թե՛ տանը ձայնագրողների համար։ Մեկ դյույմանոց կոնդենսատորային պատիճը հիմնված է բարձրակարգ e 965 վոկալային խոսափողի ակուստիկ կառուցվածքի վրա և հարմարեցվել է ձայնագրությանը։ MK 4-ը պատրաստվում է Գերմանիայում, իսկ փոխարկիչն արտադրվում է նույն մաքուր սենյակում, որտեղ պատրաստվում են Sennheiser-ի մյուս բարձրակարգ կոնդենսատորային պատիճները։

Բազմակողմանի կիրառություն
Եթե փնտրում եք տարբեր գործերի համար մեկ խոսափող, MK 4-ն արժե լսել։ Դրա հաճախականային արձագանքը հարմարեցված է ձայնի աղբյուրը բնական վերարտադրելուն՝ ակուստիկ կիթառից ու վոկալից մինչև հարվածայինների վերևում տեղադրված խոսափողների ձայնագրություն։ Սա այն հարմար է դարձնում տնային և փոքր նախագծային ստուդիաների համար։ Տարբեր ձայները ճշգրիտ փոխանցելու հիմքում հիմնականում 1″ դասական կոնդենսատորային պատիճն է։ Պարզ կառուցվածքը համադրում է հուսալի ճարտարագիտությունն ու նրբագեղ դիզայնը։
Ինչո՞վ է առանձնանում պատիճը
MK 4-ի 1″ կոնդենսատորային պատիճի հիմքում 24 կարատանոց ոսկու բարակ շերտով պատված դիաֆրագման է։ Սա կարող է գովազդային հնարք թվալ, բայց նյութի ընտրությունը հիմնավորված է․ ոսկին լավ է հաղորդում էլեկտրական ազդանշանը և դիմակայում է կոռոզիային։ Կարդիոիդ ուղղվածության հետ համատեղ դա տալիս է մեկ խոսափող, որով կարող եք ձայնագրել ձեր առջև դրված ամենատարբեր աղբյուրներ։


