Squier Affinity Strat FMT HSS MN BBST
Squier Affinity Series Stratocaster FMT HSS էլեկտրակիթառը լավ հնարավորություն է ծանոթանալու Fender-ի ավանդույթին. այն սկսնակ կիթառահարին առաջարկում է լեգենդար դիզայն ու բնորոշ հնչողություն։ Այս Strat-ն ունի նվագն ավելի հարմար դարձնող մի շարք մանրամասներ՝ բարակ ու թեթև իրան՝ աչքի ընկնող բոցանախշ թխկու վերնաշերտով (FMT), բարակ C-աձև կոթ և սահուն աշխատող երկհենակ տրեմոլո։ Կտրվածք ունեցող առանցքներով փակ ձուլածո լարիչները թույլ են տալիս սահուն ու ճշգրիտ լարել կիթառը և հեշտացնում են լարերի փոխարինումը։

Բրիջի մոտ Squier համբաքերն ու կոթի և միջին դիրքերի սինգլները տալիս են հնչերանգների ընտրություն՝ տարբեր ժանրերով ազատ նվագելու համար։ Գործիքը պատրաստ է ուղեկցել երաժշտին նրա զարգացման ցանկացած փուլում և ցանկացած բեմում։



