Squier Affinity Strat MN Lake Placid Blue
Squier Affinity Series Stratocaster-ը Fender-ի նախագծած որակյալ գործիք է։ Հագեցած հնչողությունն ու արագ նվագի համար հարմար կոթը թույլ են տալիս ժամերով մարզվել։ Ընդհանուր ձայնի ուժգնության և տեմբրի երկու առանձին կարգավորիչներով կարելի է ստանալ նախընտրած հնչերանգը։ Թխկե մատնատախտակն ու 21 միջին չափի լայն լադերը (medium jumbo) օգնում են վստահ նվագել յուրաքանչյուր նոտա։ Եթե ցանկանում եք Fender-ի որակը մատչելի գնով, փորձեք Squier Affinity Series Stratocaster էլեկտրակիթառը։

Stratocaster-ին բնորոշ հստակ ու լի հնչողությունն ապահովում են երեք սովորական Strat միակոճ ձայնահանները։ Տեմբրի առաջին կարգավորիչը գործում է կոթի և միջին ձայնահանների վրա, իսկ երկրորդը՝ կամրջակայինի․ երկուսով էլ կարող եք ձայնը հարմարեցնել ձեր ոճին։ Սիրած հնչերանգը գտնելուց հետո Affinity Series Stratocaster-ը կդառնա ձեր կատարողական ոճի բնական շարունակությունը։



