Squier Affinity Tele LRL Race Green
Squier Affinity Series Telecaster 2021 ամբողջական իրանով էլեկտրակիթառը Fender-ի երկարամյա ընտանիքին ծանոթանալու հրաշալի սկիզբ է։ Այսօրվա սկսնակ կիթառահարը ստանում է լեգենդար դիզայնն ու Tele-ին բնորոշ հնչողությունը։ Բարելավումները ներառում են բարակ և թեթև իրան, բարակ ու հարմար C-աձև կոթ, իրանի միջով անցնող լարերով կամրջակ՝ լավ ռեզոնանսի համար, և փակ, ձուլածո լարիչներ՝ ճեղքված առանցքներով, որոնք ապահովում են սահուն, ճշգրիտ լարում ու լարերի հեշտ փոխարինում։

Squier Tele միակոճ երկու ձայնահաններն ու եռադիրք ընտրիչը տալիս են բազմաթիվ ժանրերին հարմար տեմբրեր։ Այս մոդելը պատրաստ է ուղեկցել կիթառահարին նվագի ցանկացած փուլում։



