Squier Affinity Telecaster LRL OLW
Squier Affinity Series Telecaster-ը լավ հնարավորություն է ծանոթանալու Fender-ի երկարամյա ավանդույթին. այն սկսնակ կիթառահարին առաջարկում է լեգենդար դիզայն ու Tele-ի բնորոշ տեմբր։ Հարմար նվագին նպաստում են բարակ ու թեթև իրանը, բարակ C-աձև կոթը և բրիջը՝ իրանի միջով անցնող լարերով՝ ուժեղացնելով դրա ռեզոնանսը։ Կտրվածք ունեցող առանցքներով փակ ձուլածո լարիչները տալիս են ճշգրիտ, սահուն լարում և հեշտացնում են լարերի փոխարինումը։ Երկու Squier Tele սինգլն ու եռադիր ընտրիչը տալիս են տարբեր ժանրերում կիրառելի հնչերանգներ։ Գործիքը պատրաստ է ուղեկցել երաժշտին թե՛ առաջին քայլերի, թե՛ բեմական ելույթների ժամանակ։

Squier Telecaster սինգլ ձայնահաններ
Fender-ի մասնագետների հարմարեցրած այս Squier սինգլները տալիս են հստակ, արտահայտիչ տեմբր, որը տեղին է երաժշտական բազմաթիվ ոճերում։



