Squier Standard Strat ATB/TORT
Եթե փնտրում եք Strat-ի դասական նվագային զգացողությունը, տեսքն ու հնչողությունը, Squier Standard Stratocaster-ը գրավիչ ընտրություն է մատչելի գնով։ Այս դասական Strat-ի թեթև ագաթիսե իրանը հարմար է և՛ կանգնած, և՛ նստած նվագելիս։ Հնդկական դափնու մատնատախտակով թխկե կոթի դասական C-աձև պրոֆիլին արագ եք ընտելանում, և այն զգայուն արձագանքում է հպմանը։ Երեք սինգլ ձայնահանները հնչերանգների մեծ ընտրություն ու փորձարկելու լայն դաշտ են տալիս։

Զգայուն արձագանք և տպավորիչ տեմբր
Squier Standard Stratocaster-ի՝ հնդկական դափնուց, 22 լադով մատնատախտակն ու բարակ կոթը հեշտացնում են սահուն նվագն ու բենդերը և տալիս Strat-ի դասական արձագանքը՝ անկախ նրանից, թե որ ժանրում եք բացահայտում ձեր ոճը։ Երեք Alnico սինգլ ձայնահանները, հնգադիր լծակը, ընդհանուր ձայնի և տեմբրի երկու կարգավորիչները բացում են երաժշտության տասնամյակներից ծանոթ դասական հնչերանգների մի ամբողջ պալիտրա։



