VOX AV15
15 Վտ Vox Analog Valve կոմբոն նախաուժեղացուցիչի ու հզորության կասկադներում կիրառվող մեկ 12AX7 լամպով փոխանցում է լամպային գերբեռնման կոշտությունն ու դինամիկ արձագանքը։ Ընտրեք Vox-ի և այլ դասական ուժեղացուցիչների հիման վրա ստեղծված ութ լիովին անալոգային սխեմաներից մեկը՝ զնգուն մաքուր հնչողությունից մինչև բարձր գեյնով քրինչ։ Ըստ ճաշակի ավելացրեք անալոգային բնույթով դիլեյ, քորուս կամ ռևերբերացիա։ Power Level կարգավորիչը թույլ է տալիս նվագելիս իջեցնել հզորությունը և յուրաքանչյուր երգի համար գտնել լամպային գերբեռնման անհրաժեշտ աստիճանը։ Փակ կորպուսն ու Vox-ի հատուկ 8″ բարձրախոսը չափերին համեմատ հզոր բաս են տալիս։ AV15-ը հարմար է ճանապարհին պարապելու, բեմում և ստուդիայում նվագելու համար՝ լավ հնչողությամբ ու վինտաժային տեսքով։
Vox Analog Valve շարքը տասնամյակների ուժեղացուցիչների հնչողությունները միավորել է պարապելու ու բեմի համար հարմար կոմբոյում։ Դասական ութ մոդելներն ու համոզիչ ներկառուցված էֆեկտները AV15-ին տալիս են թե՛ մաքուր, թե՛ խռպոտ, քրինչ ու գերբեռնված տեմբրեր։ Bright և Fat անջատիչներն անմիջապես փայլ կամ խտություն են ավելացնում, որպեսզի պարտիան հստակ լսվի միքսում։ Փոխարկվող Bias կարգավորումը թույլ է տալիս ընտրել ժամանակակից կամ վինտաժային լամպային արձագանք։



