Yamaha C40 կիթառ
Yamaha-ն դասական կիթառ ընտրող սկսնակների շրջանում լավ համբավ ունի։
Իմ առաջին կիթառը Yamaha էր, և ես շատ ուրիշ կիթառահարների գիտեմ, որոնք նույնպես սկսել են այս ապրանքանիշի գործիքից։
Իր կայքում Yamaha-ն նշում է, որ C40-ը «լրիվ չափի դասական կիթառ է», որը նախագծվել է սկսնակների համար։
Yamaha c40
Առաջին հայացքից C40-ը համեստ տեսքով գործիք է։ Վերին ձայնատախտակը եղևնուց է, իսկ հետնատախտակն ու կողապատերը՝ մերանտիից։ Բոլոր մակերեսները փայլեցված են։
Կիթառի կոթը նատոյից է, մատնատախտակը՝ վարդափայտից։
C40-ի ձայնաստեղծ փայտե տարրերը լամինացված են, ուստի ձայնի տարածման ուժը զիջում է ամբողջական փայտից վերին ձայնատախտակով կիթառին։
Այդուհանդերձ, հենց այսպիսի փոխզիջման են գնում այնպիսի արտադրողներ, ինչպիսին է Yamaha-ն, որպեսզի սկսնակների համար կիթառն առաջարկեն այսքան մատչելի գնով։





