Yamaha CG122MC
Yamaha-ի վարպետները վերամշակել են CG շարքի նեյլոնե լարերով դասական կիթառների կառուցվածքը։ Դեկայի ամրակների նոր դասավորությունն ապահովում է հարուստ ռեզոնանս ու լավ արձագանք, իսկ ամուր եռաշերտ կոթը թույլ է տալիս իջեցնել լարերի բարձրությունը՝ հեշտացնելով նվագը։ Կոթագլուխը պարզեցված ձև ունի և կրում է Yamaha-ի ավանդական կամերտոնների նշանը։ Ձայնանցքը շրջապատում է մանրամասն մշակված բազմագույն վարդազարդը, իսկ վարդափայտե լարակալը փայլատ հարդարում ունի։ Ստորին շեմի նոր նստեցումը բարելավում է նոտայի սկիզբն ու հնչողության տևողությունը և կրճատում լարերի թրթռման կորուստը՝ կորպուսին հաղորդելով հարուստ ռեզոնանս։ Կոթի հետևի փայլատ մակերեսն ապահովում է ձախ ձեռքի հուսալի բռնում։ Արդյունքում այս դասական կիթառներն ամբողջ ձայնածավալում տալիս են հասուն, հավասարակշռված հնչողություն և համադրում են որակը, ամրությունն ու մատչելիությունը։







