Yamaha CG142C
Yamaha-ի վարպետները վերանախագծել են CG շարքի նեյլոնե լարերով դասական կիթառները։ Դեկայի ամրակապերի նոր դասավորությունն ապահովում է հարուստ ռեզոնանս ու արտահայտիչ արձագանք, իսկ ամուր եռաշերտ կոթը թույլ է տալիս լարերն ավելի ցածր դիրքավորել՝ նվագը հեշտացնելու համար։ Գլխիկի ձևն ավելի պարզ է և կրում է Yamaha-ի ավանդական կամերտոնների տարբերանշանը։ Հնչանցքը շրջապատում է մանրակրկիտ մշակված գունավոր վարդյակը։ Պալիսանդրե կամրջակն ունի անփայլ հարդարում, իսկ նոր ստորին սեղմակի նստեցումը բարելավում է գրոհն ու սուստեյնը, նվազեցնում լարերի տատանումների կորուստը և իրանին փոխանցում հարուստ ռեզոնանս։ Կոթի հետևի մասի անփայլ հարդարումն ապահովում է ձախ ձեռքի վստահ հենում։ Արդյունքում ստացվել են ամբողջ տիրույթում հասուն, հավասարակշռված տեմբրով, բարձրորակ, դիմացկուն և շահավետ գնով դասական կիթառներ։ Նեյլոնե լարերով Yamaha CG142C-ն ունի ամբողջական ամերիկյան մայրուց վերին դեկա, նատոյից հետևի դեկա, կողեր և կոթ, պալիսանդրե մատնատախտակ ու կամրջակ։ CG142C-ի ձայնը նուրբ է, հարուստ և հավասարակշռված։





