Yamaha CLP 645 PE Rosewood BT
Clavinova CLP-645-ը փոխանցում է իրական ակուստիկ դաշնամուրի զգացողությունն ու արձագանքը։ Yamaha-ն այս մոտեցումն անվանում է Real Grand Expression։ Ավելի քան մեկ դար շարունակ ընկերությունը կատարելագործել է դաշնամուրների պատրաստման արվեստը, և նրա ռոյալները գործածվում են աշխարհի առաջատար ստուդիաներում ու համերգային բեմերում։ CLP-645-ում համադրված Yamaha-ի յուրահատուկ տեխնոլոգիաները ստեղների և ոտնակների զգայուն արձագանքով ճշգրիտ փոխանցում են երաժշտական մտահղացման նրբերանգները։ Նվագելիս զգացողությունը մոտ է ակուստիկ ռոյալին։
Natural Wood X (NWX) ստեղնաշար՝ իրական ռոյալին մոտ զգացողությամբ
Natural Wood X (NWX) ստեղնաշարերի փայտը խնամքով չորացվում է հատուկ երաժշտական գործիքների համար, ապա կտրվում։ Yamaha-ի NWX մեխանիկան տալիս է իրական ռոյալի հպման ու արձագանքի զգացողություն։ Ռոյալի նման մուրճիկային համակարգը և առանց զսպանակների մեխանիկան փոխանցում են յուրաքանչյուր ստեղնի բնական դիմադրությունը․ այն մեծանում է բարձր ռեգիստրից դեպի ցածրը, ինչպես ակուստիկ դաշնամուրում։ Ուստի CLP-645-ով ձախ ձեռքով կարող եք հնչեցնել որոտացող բասեր, իսկ աջ ձեռքով՝ թեթև ու արագ անցումներ բարձր նոտաներով։ Yamaha-ի եռասենսորային տեխնոլոգիան ճշգրիտ ընկալում և մեկնաբանում է ստեղների շարժումը՝ ապահովելով բնական արձագանք։ NWX-ի արձակման մեխանիզմը շատ թույլ հպման դեպքում վերարտադրում է ռոյալի մղիչի անջատման և մուրճիկի իջնելու զգացողությունը։ Սինթետիկ փղոսկրն ու էբենոսը նմանակում են բարձրակարգ ավանդական դաշնամուրների ստեղների մակերեսը։ Yamaha-ի խոնավություն ներծծող նյութն ապահովում է անհրաժեշտ հյուսվածք և կանխում մատների սահելը նույնիսկ երկարատև կատարման ժամանակ։


