Yamaha CX40
Yamaha C40-ն ամբողջաչափ ամենամատչելի դասական կիթառներից է։ Համերգային այս գործիքն աչքի է ընկնում թե՛ հնչողությամբ, թե՛ տեսքով և հարմար է սկսնակին։ CX40-ը դրա կատարելագործված տարբերակն է՝ ներկառուցված պասիվ ձայնահանով և ձայնի ու տեմբրի կարգավորիչներով։ C40-ով Yamaha-ն ցույց է տալիս, որ փոքր բյուջեով էլ կարելի է ընտրել որակյալ դասական կիթառ։ Հետնամասը և կողերը կարմրափայտին նման մերանտիից են, իսկ մատնատախտակն ու կամրջակը՝ իսկական վարդափայտից։ Կիթառն ունի գեղեցիկ տեմբր, հարմարավետ նվագ և լավ արձագանք, իսկ ճշգրիտ աշխատող քրոմապատ լարիչները կայուն են պահում լարվածքը։




