Yamaha Gigmaker ERG 121 RED
Yamaha Gigmaker ERG 121 հավաքածուն մատչելի գնով տալիս է կիթառ նվագել սկսելու համար անհրաժեշտ ամեն ինչը։ ERG 121 էլեկտրակիթառը տպավորիչ է թե՛ տեսքով, թե՛ հնչողությամբ։ Թեթև կորպուսին պտուտակներով ամրացված է թխկու կոթը, իսկ երեք ձայնահանները տալիս են տաք ու հստակ տեմբր։ Երկու համբաքերների միջև տեղադրված մեկկոճ ձայնահանով կարելի է ստանալ թե՛ պայծառ մաքուր ձայն, թե՛ ծանր դիստորշն։ Ներառված ուժեղացուցիչն ունի սեփական էֆեկտներ և պարզ, ջերմ հնչողություն։ Գոտին, փափուկ պատյանը, լարիչն ու մեդիատորները լրացնում են հավաքածուն՝ սկսնակին ապահովելով անհրաժեշտ պարագաներով։


-74x74.jpg)
-74x74.jpg)
