Zoom A1 FOUR
Հատուկ մշակված էֆեկտներով, ներկառուցված լուպերով ու ռիթմ-մեքենայով A1/A1X FOUR-ն առաջին մուլտիէֆեկտների պրոցեսորն է, որը նախատեսված է տարբեր ակուստիկ լարային և փողային գործիքների համար։ A1/A1X FOUR-ում նախապես տեղադրված են ավելի քան 80 էֆեկտներ, որոնցից ավելի քան 35-ը նորարարական էֆեկտներ են՝ հատուկ նախագծված և մշակված ակուստիկ գործիքների համար։

Ակուստիկ կիթառի մոդելավորում
Ակուստիկ էմուլյատորներն ու մոդելավորումը հնչողությանը խորություն և ծավալ են տալիս։ Թարմացրեք գործիքի բնական ձայնը, որպեսզի բեմում էլ այն հնչի այնպես, ինչպես ձեր ստուդիական ձայնագրություններում։ Ընտրեք ձեր սիրած ապրանքանիշի ու տեսակի կիթառի տեմբրը և ճշգրտեք այն։ A1/A1X FOUR-ով ակուստիկ կիթառի ձայնի մշակումը դարձել է ավելի հեշտ, քան երբևէ։ Ընտրեք ձեր նախընտրած AG MODEL-ը, օրինակ՝ D-28-ը, 15 գործարանային նախադրվածքներից. ևս 13-ն անվճար ներբեռնելի են Guitar Lab-ից։ Անմիջապես կվերականգնեք տվյալ հայտնի և ինքնատիպ իրանի ձայնային բնույթը։ Իմպուլսային արձագանքի (IR) տեխնոլոգիայով գրանցված է A1/A1X FOUR-ում և Guitar Lab-ում ներկայացված կիթառի բոլոր ձևերի ու իրանների ձայնային առանձնահատկությունը։ Յուրաքանչյուր AG MODEL ունի 4 կարգավորում՝ Gain, Bass, Mid և Treble, որոնցով կկարգավորեք ձայնի բարձրությունն ու կճշգրտեք մոդելավորված ելքային տեմբրը։ Պատչերում AG Pickup Selector-ը (AG PU SEL) կարող եք համապատասխանեցնել ձեր կիթառի ձայնահանին՝ պիեզոէլեկտրական կամ մագնիսական, և ավելացնել տարբեր մասնագիտացված պրոցեսորների օրինակով մոդելավորված էկվալայզեր։


